Տավուշի ուղղությամբ իրավիճակը կայուն է, անփոփոխ: Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը:
«Մեր ստորաբաժանումները պահպանում են պետական սահմանը: Բնակիչների կողմից լսված կրակոցները եղել են օդում, իսկ հակառակորդը մի քանի անգամ կրակել է մեր դիրքերի ուղղությամբ: Կրակոցների ինտենսիվությունը չի ազդել մարտական հերթապահության վրա»,- նշեց Ասրյանը:
Մինչդեռ, ընդամենը մի քանի ժամ առաջ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցմանը, հերքեց փոխհրաձգության մասին լուրերը` վստահեցնելով, որ ստորաբաժանումներից մեկն ուսումնամարզական կրակոցներ է իրականացնում:



