Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Կամարիսում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ

Կամարիսում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ

0

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի  Կամարիս համայնքում իրականացվում են ներհամայնքային ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ:

Այս պահին հողային հարթեցման աշխատանքներ են իրականացվում համայնքի 2-րդ փողոցում, 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում և 8-րդ փողոցում:

Ծրագրի շրջանակում պետություն-համայնք 50%/50% համաֆինանսավորմամբ կապիտալ հիմնանորոգվում է շուրջ 500 մետր ճանապարհահատված:

Աշխատանքները նախատեսված է ավարտել օգոստոսի 1-ին:

Մեկնաբանել