Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

0

Մայիսի 20-ին և 21-ին ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ու պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներից պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել տարբեր մակնիշների 4 ավտոմեքենա, այդ թվում՝ բեռնատար։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։

Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ նրանք փայտանյութը ձեռք են բերել Սյունիքի մարզի տարբեր վայրերից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել