Կոտայքի մարզի Առինջ համայնքում ընթացքի մեջ են կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկած ներհամայնքային ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:Ծրագրով նախատեսված աշխատանքների կեսից ավելին իրականացվել է անցյալ տարի, իսկ մնացած մասը, պատերազմով պայմանավորված, տեղափոխվել է այս տարի:
Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 45%-55% համաֆինանսավորմամբ:





