Գլխավոր ԵՐԵւԱՆ Այս դեպքից պետք է դասեր քաղենք, բայց մյուս կողմից էլ չի կարող...

Այս դեպքից պետք է դասեր քաղենք, բայց մյուս կողմից էլ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարն ամեն օր գնալ, բոլոր տեղերում պտտվել. Փաշինյանը՝ զինվորների դիերը նկուղներում պահելու մա

0

Մենք այս դեպքից պետք է դասեր քաղենք, բայց մյուս կողմից էլ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարը ամեն օր գնալ և բոլոր տեղերում պտտվել, տեսնել ոնց է: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմում զոհվածների մարմինների ոչ պատշաճ պահման պայմաններին: Նա նշեց, որ դա մասնագիտական էթիկայի, կրթության խնդիր է: Այս մասին հայտնում է`Tert.am-ը:

«Եթե տվյալներ ամփոփենք, ուզում եմ արձանագրենք նաև, որ այս պահին ԴՆԹ հետազոտման, մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել, ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց կան հարազատներ, որոնք ԴՆԹ նմուշ չեն հանձնել, և նաև կան մարմիններ, որոնք հարազատները տարբեր պատճառներով չեն վերցրել»,-ասաց նա:

Մեկնաբանել