Այսօր՝ հունիսի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։Ժամը 00։10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 49-ամյա Սամվել Մ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդ հետիոտնի։ Shamshyan.com-ի փոխանցմա վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդն էլ փախուստի չի դիմել։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




