Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Փաշինյանն այցելել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն».հայտնի կադրերի կապակցությամբ պարզաբանում է ներկայացվել

Փաշինյանն այցելել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն».հայտնի կադրերի կապակցությամբ պարզաբանում է ներկայացվել

0

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»։ Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Աբովյանում և Հայաստանի մյուս քաղաքներում դատաբժշկական գիտագործնական կենտրոնների արդիականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Զեկուցվել է, մասնավորապես, սառնարանային կարողությունների հզորացման, լաբորատոր հնարավորությունների ապահովման և դատաբժշկական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացվող փոփոխությունների մասին։

Վարչապետի պաշտոնակատարին պարզաբանումներ են ներկայացվել Աբովյանի դիահերձարանից օրեր առաջ հրապարակված հայտնի կադրերի կապակցությամբ։ Զեկուցվել է, որ մարմինները Աբովյանի դիահերձարան էին տեղափոխվել ԴՆԹ նմուշառում իրականացնելու և նույնականացնելու նպատակով, քանի որ ԴՆԹ հետազոտությունների համար անհրաժեշտ սարքը գտնվում է Աբովյանի գիտագործնական կենտրոնում:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

Մեկնաբանել