Սույն թվականի հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում բացվեց Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնը՝ Էկոէպիկենտրոնը:
ԳԱԱ-ի մամուլի կենտրոնից հայտնում են, որ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը շնորհավորեց բոլորին էկոէպիկենտրոնի բացման առթիվ և նշեց, որ Բուսաբանության ինստիտուտում սկսվում է զարգացման նոր շրջափուլ: Նա կարևորեց էկոէպիկենտրոնի դերը նոր սերունդների կրթության և դաստիարակության հարցում՝ շնորհակալություն հայտնելով Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցներին, բարերարներին, միջազգային կառույցներին, որոնք մեծ ներդրում են ունեցել Բուսաբանության ինստիտուտի և Երևանի բուսաբանական այգու՝ որպես ինստիտուտի անբաժանելի մասի պահպանման ու զարգացման մեջ:



