Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ (Վիդեո) «Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց...

(Վիդեո) «Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր ինքնիշխանությունը». Փաշինյան

0

«Այսօր շատերը գլուխ էի գովում ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակով: Բայց ո՞ւր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը: Այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնե՞ն: Նրա համար էր, որ մի քանիսի լակոտները միլիոնատեր կամ միլիարդատեր դառնա՞ն: Նրա համար էր, որ սեփական ժողովրդին ստրկացնե՞ն: Նրա համար էր, որ հաղթանակած ժողովուրդը վախենա՞ր տնից դուրս գալ»,- այսօր Արմավիր գյուղում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել