Գլխավոր ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ-2021 Ազատաշենի 11/11 ընտրատեղամասում կրակոցներն արձակել է ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի պատգամավորի թեկնածուի...

Ազատաշենի 11/11 ընտրատեղամասում կրակոցներն արձակել է ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի պատգամավորի թեկնածուի որդին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

0
2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ազատաշեն համայնքի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են: Նույն օրը՝ ժամը 10:10-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել՝ Գեղանիստ համայնքի երկու բնակիչների՝ պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության դիմելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Մեկնաբանել