Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերը քիչ առաջ հոսանքազրկվել են....

Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերը քիչ առաջ հոսանքազրկվել են. Արեն Մկրտչյան

0
Թումանյանի շրջանի բոլոր 34 բնակավայրերի ՔՊ հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց` Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերը քիչ առաջ հոսանքազրկվել են։
Բացառված չէ նույնի կրկնությունը մյուս տեղամասերում։
Խնդրանք և պահանջ` ատամներով պահել բոլոր քվեատուփերը, ուշադիր լինել ձայների հաշվարկին, հանձնաժողովի նախագահից պահանջել քվեատուփից հանելուց հետո տեսանելի ցույց տալ բոլոր քվեաթերթիկները։

Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերում քիչ առաջ հոսանքն անջատվել է։ Տեղամասերը հոսանքազրկված են եղել միջինը շուրջ 7-8 րոպե։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ այդ ընթացքում ՔՊ Օձունի շտաբի անդամներն արագ շտապել են դեպի ընտրատեղամասերի մուտքեր։

Նշենք նաև , որ հոսանքն անջատվել է, երբ 20:00-ից հետո սկսվելու էր ձայների հաշվարկը:

Մեկնաբանել