Այս պահին «Հայաստան» դաշինքի շտաբի ընտրական շտաբի համակարգող Սլավիկ Հովհաննիսյանի տանը խուզարկություն է կատարվում։ Ինչպես նա տեղեկացրեց Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում, 30 ոստիկան, բարձրաստիճան փոխգնդապետներ, մայորներ իրենց տանն են։ «Տան բոլոր հատվածները խուզարկել են։ Հավանոցով, բոստանով, տպիչ սարքերն են առգրավել տնից, շտաբից էլ տպիչ սարքը։ Ինձ էլ Երեւան են հրավիրում»,–ասաց Հովհաննիսյանը։ Ըստ նրա` պատճառաբանում են, որ իբր «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներ ենք տպագրել։ «Նմուշ ենք ունեցել, ծուռտիկ-մուռտիկ կտրած, որ ընտրողներին բացատրենք՝ ոնց քվեարկեն։ Բոլորն էլ դա անում են, ինտերնետում գցում են։ Դրանք սահմանված նմուշներ չէին։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




