Երեւանի Էրեբունի վարչական շրջանի 10/12 ընտրատեղամասում հիմնականում կուտակումների խնդիր է առաջացել։ Այս մասին հայտնում է`armtimes.com -ը:
Հանձնաժողովի նախագահ Հայկ Խաչատրյանի խոսքով՝ Ժամը 12:00-ի դրությամբ խախտումներ չեն արձանագրվել։ Նա նշեց, որ միջազգային դիտորդ էլ է եղել ընտրատեղամասում և որևէ խախտում չի արձանագրել։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ եղել են քաղաքացիներ, ովքեր չեն իմացել, թե ինչ պետք է անեն ավելորդ քվեաթերթիկները, բոլորը ցանկացել են դուրս բերել, սակայն իրենք բացատրել են, եւ այդ խնդիրները լուծվել են։ Նրա խոսքով՝ քաղաքացիները բավականին ակտիվ են. 1816 ընտրողներից արդեն ընտրություն կատարել է 420-ը։ «Համեմատած անցած ընտրությունների հետ՝ քաղաքացիները ակտիվ են եւ լարված»։ Հարցին՝ ի՞նչ նկատի ունի լարված ասելով, նա նշեց, որ այսօր բոլորն են լարված, չգիտեն, թե ում ընտրեն։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




