Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Շիրակի մարզպետը՝ Սամվել Բալասանյանի չեզոք դիրքորոշման ու մի քանի համայնքապետերի հրաժարականը պահանջել-չպահանջելու...

Շիրակի մարզպետը՝ Սամվել Բալասանյանի չեզոք դիրքորոշման ու մի քանի համայնքապետերի հրաժարականը պահանջել-չպահանջելու մասին

0

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեց, թե քաղաքական օրակարգում կա՞ արդյոք քաղաքական այլ հայացքներ ունեցող համայնքապետերի հրաժարականի պահանջ։ Նշենք, որ Շիրակի մարզում կան դաշնակցական համայնքապետեր, մասնավորապես Ախուրյան խոշորացված համայնքինը, Մարմաշեն խոշորացված համայնքինը։

«Հայաստան» դաշինքին սատարում էր նաև Շիրակի մարզի ամենահամարձակ համայնքապետերից մեկը՝ Ազատանի համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, որը լինելով ՀՀԿ-ական, դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ համարձակորեն, առանց կաշկանդվելու, դեմերես քննադատում էր երկրի քաղաքական ղեկավարությանը, երբ զգում էր վտանգ է սպառնում պետական շահերին։ Շիրակի մարզպետ Հովհանննես Հարությունյանն ասաց․ «Ընդհանրապես համայնքապետերի հրաժարականի պահանջ կարող են ներկայացնել տվյալ համայնքի բնակիչները։ Կարդացեք նաև «Քվեարկեցի հանուն այն ապագայի, որի համար սերունդները մեզ  շնորհակալ կլինեն»․

Շիրակի մարզպետ «Թույլ չենք տալու». Շիրակի մարզպետը բացառում է միջադեպերն ու բախումները «Ինձ պաշտոնանկ են արել Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար»․ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Ինչ վերաբերում է այն համայնքներին, որոնց ղեկավարները քաղաքականացված են և քաղաքական պրոցեսների մեջ կան, բնակիչների կողմից կա, այսպես ասած, պահանջ, որպեսզի իրենք այլևս չլինեն համայնքապետ: Իմ կարծիքով՝ շատ բարոյական կլինի նման համայնքապետերի կողմից ևս մեկ անգամ իրենց իշխանությունը լեգիտիմացնելու փորձ անել, ինչպես արեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տալով հրաժարական և գնալով նոր ընտրությունների»։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքով:

Մեկնաբանել