Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Ստեփան Գալստյանը իր վարած Mercedes C230 մակնիշի 50 ՏT 101 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ վթարի հետևանքով վարորդ Ս. Գալստյանն ու նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Նաստյա Չեխովսկայան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



