Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Գազելն» ու...

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Գազելն» ու Toyota Camry-ն. կա 8 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ. ՖՈՏՈ

0

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 16:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ս. Թևոսյան փողոցում բախվել են 56-ամյա Կամո Կնյազյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենան և 30-ամյա Վահե Մելքումյանի վարած ԳԱԶ-32213 մակնիշի «Գազել» միկրոավտոբուսը:  Shamshyan.com-ի փոխանցմամբ  վթարի հետևանքով 8 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:   Օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողը:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել