Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Կորոնավիրուս 93 նոր դեպք. մահացել է 1 մարդ

Կորոնավիրուս 93 նոր դեպք. մահացել է 1 մարդ

0

Հունիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 224.728-ի,  որից 216.489-ն` առողջացած, 4.506-ը` մահվան ելքով:

Երեկվա դրությամբ առողջացել է 66, մահացել՝ 1 մարդ:  Ըստ առողջապահության նախարարության, նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1097 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2.636 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1.171.097 թեստավորում: Երեկ կատարվել է 3.631 թեստավորում:

Մեկնաբանել