Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզւոմ. 28-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա...

Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզւոմ. 28-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնին, վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈ

0

Երեկ՝ հունիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արկադի Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարմաշենի խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Անահիտ Զ-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել