Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդը Hyundai Sonata-ով հայտնվել է փոսում. կան վիրավորներ....

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդը Hyundai Sonata-ով հայտնվել է փոսում. կան վիրավորներ. ՖՈՏՈ

0

Այսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։  Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Սարգիս Հովհաննիսյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին դեպի Գավառ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել աջակողմյան հատվածում առկա փոսում։

Shamshyan.com -ի փոխանցմամբ  վթարի հետևանքով Ս. Հովաննիսյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա վաղինակ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Մեկնաբանել