Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գրեթե 75 հազար մարդ Հայաստանում արդեն պատվաստվել է. գործընթացը շարունակվում է

Գրեթե 75 հազար մարդ Հայաստանում արդեն պատվաստվել է. գործընթացը շարունակվում է

0

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 27-ի դրությամբ` կատարվել է 74814 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 58618, երկրորդ դեղաչափ` 16196։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

  • Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:
  • Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
  • Պատվաստումներն անվճար են:
  • «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
  • «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Մեկնաբանել