Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

0

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների, մարզպետի խորհրդականների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, առաջիկա ծրագրերը, հընթացս հանդիպող խնդիրները:

Անդրադարձ է կատարվել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման, կառավարության սուբվենցիոն ծրագրերի իրականացման, մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող քննական գործընթացներին, ինչպես նաև առաջին դասարանցիների հայտագրմանը խոչընդոտող խնդիրներին:

Մարզպետին է ներկայացվել նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքները, մասնավորապես, գարնանացանի ընթացքը և ոռոգման շրջանով պայմանավորված խնդիրները:

Քննարկվել են բազմաթիվ այլ հարցեր, մարզպետի կողմից տրվել են նոր հանձնարարականներ:

Մեկնաբանել