Գլխավոր ԵՐԵւԱՆ Ավանդական ոռոգումը փոխարինել կաթիլայինով. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է արել (տեսանյութ)

Ավանդական ոռոգումը փոխարինել կաթիլայինով. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է արել (տեսանյութ)

0

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն: Քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրները: Մասնավորապես ընդգծվել է, որ ավանդական ոռոգումը պետք է փոխարինել կաթիլայինով:

«Գյուղատնտեսության ոլորտում կառավարության ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Նախընտրական շրջանում ևս խոսել ենք այս մասին, և այն, ինչն ասել ենք, պետք է շատ արագ ներդնենք, ընդհանրապես հապաղելու ժամանակ չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել