Գլխավոր Եղանակ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-ից 3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-ից 3 աստիճանով

0

Հունիսի 29-ից հուլիսի 4-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հանրապետության տարածքում հունիսի 29-ից 30-ը, հուլիսի 1-ից 4-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-ից 10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-ից 20մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից 30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-ից 3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևանում հունիսի 29-ից 30-ը, հուլիսի 1-ից 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-ից 20 մ/վ: Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել