ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ:
Թվիթերի իր միկրոբլոգում ԱՄՆ նախագահը գրել է.
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտության կարգավորման ոլորտներում, և մենք պատրաստ ենք ուժեղացնել այդ համագործակցությունը»:




