Հունիսի 28-ին, ժամը 17։55-ին հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում և Սևքար գյուղի արոտավայրերում բռնկված հրդեհը մեկուսացվել է հունիսի 29-ին, ժամը 05:09-ին, մարվել՝ 05:45-ին: Այրվել է մոտ 400 հա խոտածածկույթ:
Հրշեջ-փրկարարները սահմանել են հերթապահություն մոտ 20 կմ երկայնքով։ Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:




