Գլխավոր ԱԻՆ Նոյեմբերյանում անասնակերով բարձած բեռնատար ու անասնագոմ է այրվել

Նոյեմբերյանում անասնակերով բարձած բեռնատար ու անասնագոմ է այրվել

0

Հունիսի 28-ին, ժամը 19։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Ֆրունզիկ»-ի աղբյուրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա՝ բարձած անասնակերով:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին, մարվել՝ հունիսի 29-ին, ժամը 06:40-ին:

ԱԻՆ տեղեկացմամբ, այրվել են «ZIL 131» մակնիշի ավտոմեքենան՝ բարձած մոտ 150 հակ անասնակերով, մոտակայքում գտնվող անասանագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 350 քմ) և տանիքում՝ մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր։

Մեկնաբանել