Գլխավոր ԵՐԵւԱՆ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

0

Ինչպես հայտնում է`NEWS.am-ը Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այդ պաշտոնին նշանակելու համար քննարկվում է Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

Նշենք, որ Վարդապետյանն ավելի հայտնի է ընդդիմախոսների դեմ քրեական գործերով քննիչներին ուղղորդելու վերաբերյալ սկանդալային ձայնագրություններով։ Ի դեպ, Աննա Վարդապետյանը Ջհանգիրյանի մտերիմներից է, ամենայն հավանականությամբ պատճառներից մեկն էլ դա է, որ Փոլադյանը հեռանում է։

Հիշեցնենք, որ վերջերս պաշտոնից հեռացավ Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետը։

Մեկնաբանել