Գլխավոր Հասարակություն Մայիսից «Քովիդ-19»-ի դեմ պատվաստվում են նաև զինծառայողները

Մայիսից «Քովիդ-19»-ի դեմ պատվաստվում են նաև զինծառայողները

0

Կորոնավիրուսային հիվանդության դեմ այս տարվա մայիս ամսից պատվաստվում են նաև զինծառայողները: Պատվաստումն իրականացվում է «Սպուտնիկ Վի» և «Աստրազենեկա» պատվաստանյութերով:

Այս մասին ի պատասխան «Հայկական Ժամանակի» հարցմանը՝ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ըստ նախարարության՝ պատվաստումները և պատվաստանյութի ընտրությունը զինված ուժերում իրականացվում են կամավորության սկզբունքով, և բոլոր ցանկացողների համար պատվաստանյութերը հասանելի են ինչպես ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական հաստատություններում, այնպես էլ ՀՀ-ում գործող այլ բուժհիմնարկներում, որտեղ իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները: Պատվաստանյութերը նախարարությանը տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել