Հուլիսի 14-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օդերեւութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են հյուսիս-արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վրկ: Ցերեկը օդի ջերմաստիճանը մի փոքր ավելի կնվազի: «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչեւ 15-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21 +23, վաղը ցերեկը՝ +31 +33:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +19 +24,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +19 +24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +20, ցերեկը՝ +28 +31,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +19 +24,
Լոռիում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +16 +21,
Տավուշում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +19 +24,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +19 +24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +20, ցերեկը՝ +28 +32,
Արարատում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +32 +34,
Արմավիրում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +32 +34,
Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +19 +24,
Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +32 +34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +29 +32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +22 +25,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +27 +32:




