Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Ո՞վ է ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուն, կշարունակի՞ պաշտոնավարել Շիրակի մարզպետը. Պապիկյանը պատասխանել...

Ո՞վ է ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուն, կշարունակի՞ պաշտոնավարել Շիրակի մարզպետը. Պապիկյանը պատասխանել է հարցերին

0

Աշունը բավական հետաքրքիր է լինելու ՏԻՄ ընտրությունների առումով: Այս մասին Գյումրիում ՀԺ-ի հետ  զրույցում ասաց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

Կշարունակի՞ պաշտոնավարել Շիրակի մարզպետը: Պապիկյանն ասաց, ներկա պահին կա գործող մարզպետ, աշխատանքից գոհ ենք, այլ որոշում չունեն:

Գո՞հ են արդյոք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատանքից և ո՞վ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թենածուն:

«Բարձր եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը, մնացածը հաջորդիվ»,-ասաց Պապիկյանը:

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետի թեկնածուի մասով շատ ասելիք այս պահին չուներ Սուրեն Պապիկյանը: Բայց շեշտեց՝ ինտենսիվ քննարկումների մեջ  են, ուղղակի չի կարող անուններ բարձրաձայնել:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել