Այսօր, հուլիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Chevrolet մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում դեպի Աբովյան քաղաք ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջվել։
Ինչպես հայտնում է` Shamshyan.com , վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվողներից Երևանի բնակիչ 22-ամյա Էրիկ Հակոբյանը տեղում մահացել է, իսկ Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Վարդանյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ օպարտիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



