Գլխավոր Հասարակություն Երբ ներկայացրի անկախության օրվա միջոցառումների ծրագիրը, զոհված զինծառայողի մայրը հավանեց. Նաիրի Սարգսյան

Երբ ներկայացրի անկախության օրվա միջոցառումների ծրագիրը, զոհված զինծառայողի մայրը հավանեց. Նաիրի Սարգսյան

0

Երեկ Կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողի մայրը միայնակ բողոքում էր Սեպտեմբերի 21-ի միջոցառման դեմ: Մոտեցա նրան, բայց նա շատ բարկացած էր եւ ինձ չէր լսում: Կարճ ժամանակ անց խնդրեցի, որ նրան ուղեկցեն շենք:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ շարունակելով.

Աշխատասենյակում տիկնոջը ներկայացրի անկախության օրվան նվիրված միջոցառումների բովանդակությունը՝ գրաֆիկական պատկերներով, զոհված զինծառայողների հիշատակին նվիրված ծրագիրը, սիմֆոնիկ նվագախմբով եւ երգչախմբով իրականացվելիք կատարումների ցանկը եւ այլն:

Մայրիկը հավանեց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց՝ նման բովանդակություն պլանավորելու համար: Ասաց, որ շատ էր բարկացել, երբ լսել էր, որ ուրախ տոնախմբություն է նախատեսված:

Ես նրան հրավիրեցի ներկա գտնվել միջոցառմանը, որտեղ զոհված զինծառայողների ծնողների համար հատուկ նստատեղեր են նախատեսված: Մենք ջերմ ողջագուրվեցինք, ես ասացի, որ խոնարհվում եմ իր եւ բոլոր մյուս հերոսների ծնողների առաջ: Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որ կապի մեջ լինենք:

Մեկնաբանել