Գլխավոր Մարզեր Հայաստանի 27 միավորված համայնքներում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն․ Սուրեն Պապիկյան

Հայաստանի 27 միավորված համայնքներում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն․ Սուրեն Պապիկյան

0

Շուրջ 2 մլրդ ՀՀ դրամով Հայաստանի 27 միավորված համայնքներում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման» ծրագրի շրջանակում` համայնքների նախնական գնահատմամբ շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ ներդրմամբ երկու հարյուրից ավելի կառույցներում կտեղադրվեն արեւային ֆոտովոլտային կայաններ։

Ծրագրի շահառու են Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի եւ Շիրակի մարզերի 27 միավորված համայնքներ։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող այս ծրագրի նպատակն է` էականորեն կրճատել համայնքային բյուջեների ծախսերը էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ։ Արեւային ֆոտովոլտային կայանները տեղադրվում են համայնքային ենթակայությամբ գործող կառույցներում՝ մշակույթի տներ, սպորտդպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն։ Ծրագրի արդյունքում խնայված միջոցները կծախսվեն համայնքային օրակարգային այլ խնդիրներ լուծելու համար։

Մեկնաբանել