Գլխավոր Արտակարգ Ողբերգական ավտովթար Սյունիքում. ամուսինը տեղոււմ մահացել է, հղի կկինը տեղափոխվել հիվանդանոց

Ողբերգական ավտովթար Սյունիքում. ամուսինը տեղոււմ մահացել է, հղի կկինը տեղափոխվել հիվանդանոց

0

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:10–ի սահմաններոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի  196.5 կմ հատվածում՝  Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում՝  Անգեղակոթի շուկայի մոտ բախվել է իրանական  համարանիշներով Iveco-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի Աղիտուի հոսպիտալ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:  Վարորդը եղել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 31-ամյա Գառնիկ Հարությունյանը, իսկ վիրավորը՝ Սյունիքի մարզի բնակիչ Սուսաննա Զաքյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել