Լուսանկարում երևացող ճանապարհի մեջտեղում առկա հսկա փոսը մեկն է այն բազմաթիվ փոսերից, որոնք մեկ տարուց ավելի լարված են պահում Երևան-Մարգարա միջպետական նշանակության ճանապարհով (Մ3) երթևեկող վարորդներին: Պատկան մարմինների արձագանքն ուշանում է նաև այն դեպքերում, երբ այդ հատվածում վթարներ են գրանցվում: Այս մասին հայտնում է hetq.am-ը:
Երևան-Մարգարա միջպետական ճանապարհն անցնում է մի շարք համայնքներով: Արմավիրի մարզի Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ջրառատ, Լուսագյուղ համայնքների բնակիչները հիմնական «տուժողներն» են, որովհետեւ ամեն օր փորձում են շրջանցել մեծացող փոսերը:
Փլուզման վտանգի առաջ է Ջրարբի համայնքի մոտակա փոքր կամուրջը: Այն մեջտեղից կիսվել է, երևում են մետաղյա կոնստրուկցիաները: Քարերով հարմարեցված, ծռմռված մի քանի ճանապարհային նշան է տեղադրված ճանապարհի մեջտեղում: Սակայն տեղանքին անծանոթ վարորդներին այդ նշանները ոչինչ չեն հուշում հսկա փոսի մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




