Գիրք նվիրելու օրվա առիթով Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանն հյուրընկալվել էր Շահումյան բնակավայրի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարիամ Բաբայանին եւ դպրոցի աշակերտներին, նրանց նվիրել «Ոչ մի շաբաթ առանց Թումանյան» գիրքը, որտեղ զետեղված են հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, նրա կյանքից դրվագներ: Դպրոցի տնօրենին էլ մարզպետը նվիրել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Քանի սիրտս բաբախում է» գիրքը:
Երեխաները նույնպես դատարկաձեռն չէին եկել: Նրանք մարզպետին են նվիրել Արտակ Համբարձումյանի բանաստեղծությունների ժողովածուն:
Սեդրակ Թեւոնյանը, շնորհավորելով հրաշալի այս տոնի կապակցությամբ, ասել է. «Գիրքը, թերեւս, կյանքի ամենակարեւոր ու լուսավոր նվերն է: Շատ կարդացեք, սովորեք, պաշարեք գիտելիքներ, որոնք ձեզ կծառայեն ամբողջ կյանքի ընթացքում»:



