Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Վանաձորի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել է «Յոժ» մականվամբ հայտնի ըմբշտամարտիկի...

Վանաձորի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել է «Յոժ» մականվամբ հայտնի ըմբշտամարտիկի դին

0

Երեկ՝  փետրվարի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ըստ Shamsyan.com-ի, ժամը 16:20–ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ  Վանաձոր քաղաքի Վարդանանց  փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի վայր ժամանած  ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86  հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝  գանգի մասում ստացած վնասվածքով: Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է:

Ըստ կայքի՝ մահացած Ա. Շահինյանը Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ եւ նրան ճանաչում էին որպես  ըմբշամարտիկ: Նախկինում էլ եղել է դատապարտված եւ քրեական աշխարհում հարգանք է վայելել:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել