Երե մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ըստ shamshyan.com-ի,
Ժամը 16:30–ի սահմաններում Երեւանում ժամանակավորապես բնակվող Արցախի Հանրապետության քաղաքացի, 52-ամյա Անդրանիկ Դանիելյանը իր վարած «Mitsubishi Pajero io» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 214.2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, գլորվել եւ հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ուղեւոր, Երեւանի բնակիչ, 45-ամյա Անահիտ Դանիելյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի քույրն էր:
Տեղեկացնենք, որ մահացածը լրագրող Անահիտ Դանիելյանն էր։
Մանրամասները սկզբնաղբյոր կայքում։




