Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սարավան–«Զանգեր» ավտոճանապարհին բուք է

Սարավան–«Զանգեր» ավտոճանապարհին բուք է

0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի է Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը (բուք է):

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սեւան-Մարտունի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում (բուք է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Մեկնաբանել