Գլխավոր Без рубрики Արցախի նախագահը՝զգոնությունը բարձր մակարդակի վրա պահելու կոչ է արել

Արցախի նախագահը՝զգոնությունը բարձր մակարդակի վրա պահելու կոչ է արել

0

Ադրբեջանի զինված ուժերի նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել, Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձանագրելով․ – «Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը, գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ»:

«Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է Արցախի նախագահը:

Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի դերակատարությունը վարկաբեկելը, համոզմունք է հայտնել Հարությունյանը: «Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ դրվագը»,- ընդգծել է Արցախի նախագահը՝զգոնությունը բարձր մակարդակի վրա պահելու կոչ արել՝ «մինչև պարզ լինի, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու»:

«Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական և վճռական քայլեր ենք իրականացնելու»,- եզրափակել է Հարությունյանը

https://youtu.be/3afgONXJjVM

 

Մեկնաբանել