Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Եղե՛ք երջանիկ, սիրված եւ գնահատված»․ Գեւորգ Փարսյան

«Եղե՛ք երջանիկ, սիրված եւ գնահատված»․ Գեւորգ Փարսյան

0

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորանքի խոսքը․

«Սիրելի՛ կանայք, մայրեր եւ քույրեր

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ապրիլի 7-ի՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ։

Տոն, որը միշտ էլ սպասված ու անչափ հաճելի առիթ է, ինչպես ընդգծելու ու կարեւորելու հայ մայրերի դերն ու նշանակությունը մեր կյանքում, այնպես էլ մեկ անգամ եւս մեր գնահատանքն ու ջերմությունը նրանց փոխանցելու համար:

Մայրությունն ու գեղեցկությունը փոխկապակցված են իրար, քանի որ յուրաքանչյուր մարդու համար ամենագեղեցիկը, ամենանուրբն ու քնքուշը, ամենաջերմն ու հոգատարը իր մայրն է, գեղեցիկ՝ իր անմնացորդ նվիրվածությամբ, իր փխրուն հոգու մեծությամբ, իր անփոխարինելի սիրով։

Շնորհակալություն ձեր սիրո, ջերմության, հոգատարության, իմաստնության, մեր կյանքն ավելի գեղեցիկ, ներդաշնակ եւ բարի դարձնելու ձեր ունակության համար։

Եղե՛ք երջանիկ, սիրված եւ գնահատված, որի իրավունքը, անշուշտ, վաստակել եք հայ մայրերին բնորոշ հատկանիշների եւ ձեր կրած արժեքների շնորհիվ»։

Մեկնաբանել