
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնպի կָָնաի կָָնաի կָָնաի կָոնաի կָոնաի կָոնաի կָոնակ
Հայ ժողովուրդը միշտ առանձնահատուկ գնահատանք է դրսեւորել հայ կնոջ նկատմամբ, սեր, հարգանք, պատկառանք ու խոնարհում տածել մայրերի նկատմամբ: Դարեր շարունակ մեր ժողովուրդը հայ կնոջը գնահատել է որպես օջախի պահապան եւ ընտանիքի գոյատեւման անփոխարինելի հենասյուն: Մեր դարավոր պատմության ընթացքում կանաց դերը մեծ է եղել նաեւ երկրի հաղթանակների և ձեռքբերումների մեջ:
Մարիամ Աստվածածնի Ավետման օրը խորհրդանշող գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ խոնարհումով շնորհավորում եմ հերոսածին բոլոր մայրերին ու հայրենիքի պաշտպանության անհրաժեշտության դեպքում միշտ առաջնագծում իրենց հայրերի ու եղբայրների կողքին գտնվող կանանց:
Սիրելինե’րս, կրկին շնորհավորում եմ Ձեզ մայրության ու գեղեցկության խորհուրդն ավետող տոնի կապակցությամբ: Բոլորիդ մաղթում եմ ընտանեկան ջերմություն և խաղաղություն։
Թո’ղ, միայն երջանկության արցունքներով թացվեն Ձեր աչքերը, Ձեր շուրջն ամենուր միայն սեր սփռվի ու հոգատարությունը գերիշխի բոլորիդ ընտանիքներում:




