Գլխավոր Արտակարգ Արդարացվեց նաև Սասուն Միքայելյանը․․․

Արդարացվեց նաև Սասուն Միքայելյանը․․․

0

ԵԿՄ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը «Մարտի 1-»ի գործով զանգվածային անկարգությունների մեղադրանքով արդարացվեց:

Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայլեյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը:

Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում:

Միքայելյանի վերաբերյալ գործը նոր հանգամանքի վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել` ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը:

Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք պահելու համար:

Զենքի մեղադրանքի մասով Վճռաբեկը ստորադաս ատյանների որոշումները թողեց անփոփոխ: Ավելի քան 3 տարի բանտում անցկացնելուց հետո Միքայելյանը 2011 մայիսին համաներմամբ ազատ էր արձակվել

Մեկնաբանել