Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Կայացավ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման եւ վերակառուցման շինաշխատանքների միջազգային մրցույթը. ՊԵԿ

Կայացավ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման եւ վերակառուցման շինաշխատանքների միջազգային մրցույթը. ՊԵԿ

0

Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի  գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրվել էր մրցութային փաթեթ եւ հայտարարվել էր մրցույթ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ հայտերի ընդունելության վերջնաժամկետի լրանալով պայմանավորված՝ մրցութային ամբողջական փաթեթների ուսումնասիրման նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պաշտոնապես բացվել են կազմակերպությունների  ներկայացրած հայտերը։

Գնահատող հանձնաժողովը, որի կազմում են ՊԵԿ-ի եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, կուսումնասիրի տվյալ կազմակերպությունների ներկայացրած մրցութային ամբողջական փաթեթները, նրանց նախկինում կատարած աշխատանքներն ու ներկայացրած գնային առաջարկները:

Ներկայացված հայտերի վավերականության ժամկետը 120 օր է:

Հավելենք, որ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրի համաձայն: Ծրագրի արժեքը մոտավորապես 21 միլիոն եվրո է, շինարարական աշխատանքները տեւելու են 30 ամիս:

Սահմանային անցակետը լինելու է գերժամանակակից, անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով՝ նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝ 4000 քմ կառուցապատման մակերեսով՝ տանիքում 1500 քմ արեւային էներգակայանով, 40000 քմ ավտոկայանատեղի, մուտքային եւ ելքային 5 հոսանքագիծ, ինչպես նաեւ հագեցած է լինելու գերժամանակակից ռենտգեն-սարքավորումներով:

Մեղրիի անցակետի արդիականացումը կարագացնի եւ կհեշտացնի սպասարկումը, ինչպես նաեւ կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաեւ տարանցիկ փոխադրումներին:

Մեկնաբանել