Գլխավոր Արտակարգ «Չեք ուզում փրկվեք, ձեզ կծեծենք, հատկապես, եթե դուք պապիկ եք». Գևորգ Պապոյան

«Չեք ուզում փրկվեք, ձեզ կծեծենք, հատկապես, եթե դուք պապիկ եք». Գևորգ Պապոյան

0

Դեպքերին պետք է տրվի հստակ քրեաիրավական գնահատական:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Գյումրիում 2 օր առաջ տեղի ունեցած 80-ն անց պապիկին, գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

««Փրկիչների» ռազմավարությունը սա է.

Քայլ 1։ Մենք եկել ենք ձեզ փրկենք ժողովուրդ։

Քայլ 2։ Չեք ուզում ձեզ փրկենք, ջհանդամին փրկվեք այ ժեխեր։

Քայլ 3: Ո՞նց թե ձեզ պետք չի մեր՝ «փրկիչների» փրկությունը, հիմա մենք ձեզ ցույց կտանք (սա ուղեկցվում է հայհոյանքներով ու ժողովրդի վրա մատ թափ տալով)։

Քայլ 4։ Եթե այնուամենայնիվ չեք ուզում փրկվեք, ապա մենք ձեզ կծեծենք (հատկապես, որ դուք թույլ ու անպաշտպան, 80-ն անց պապիկ եք)։

Վերջին 2 դեպքում պետք է տրվի հստակ քրեաիրավական գնահատական՝ իրապես փրկելով մեր ժողովրդին»։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում էին մի քանի այլ անձանց: Դատելով տեսանյութում առկա կադրերից՝ բռնության ենթարկվող անձինք տարեցներ էին: Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ընդդիմադիր ուժերը ավտոերթով գնացել էին Գյումրի՝ այնտեղ հանրահավաք իրականացնելու:

«Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցների կողմից Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

Մեկնաբանել