Շիրակի մարզի բնակավայրերում կատարված ուսումնասիրությունների եւ գույքագրված հիմնախնդիրների լուծմանն աջակցելու նպատակով՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբերն այցելում են բնակավայրեր, հերթական աշխատանքային շրջայցը եղել է Անի համայնքի Լուսաղբյուր, Իսահակյան, Շիրակավան, Ձիթհանքով եւ Գուսանագյուղ բնակավայրեր:
Այցերի ընթացքում, ըստ առաջնահերթության, տեղերում մանրամասն ուսումնասիրվել են գույքագրված խնդիրները եւ նախանշվել ճանապարհներ դրանց լուծման ուղղությամբ:
Աշխատանքային խմբի կողմից սեղմ ժամկետում ամփոփվելու են այցերի արդյունքներն ու գործուն միջոցներ են ձեռնարկվելու հիմնախնդիրների լուծմանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի կայքից։