Գլխավոր Հասարակություն Դեռեւս չպարզված հանգամանքներում զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել. ՀՀ...

Դեռեւս չպարզված հանգամանքներում զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել. ՀՀ ՊՆ

0

Օգոստոսի 10-ին դեռեւս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը:

Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

 

Մեկնաբանել