Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Աժդանակ» ընկերությունն առաջարկում է աշխատեղեր՝ Սյունիքում բնակություն հաստատած արցախցի մեր հայրենակիցներին

«Աժդանակ» ընկերությունն առաջարկում է աշխատեղեր՝ Սյունիքում բնակություն հաստատած արցախցի մեր հայրենակիցներին

0

7 оր շարունակ Գորիս հասած Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին իր աջակցությունն էր ցուցաբերում «ԱԺԴԱՆԱԿ» ՍՊԸ-ն/հիմնադիր համանախագահ ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Մեր տարածաշրջանի ամենաերիտասարդ եւ գործունյա կազմակերպություններից Աժդանակ ՍՊԸ / Azhdanak LLC ընկերությունը կրկին փայլեց իր պատրաստակամությամբ` արագ արձագանքելով եւ առաջարկելով ամենատարբեր աշխատատեղեր տեղահանված արցախցիներին, ովքեր կայուն աշխատատեղ ունենալով` հնարավորություն կունենան նաեւ հաստատվել եւ սեփական տանիք ունենալ Սյունիքում։

Հայրենասիրությունն այսպես է լինում` այլ ոչ թե պոզով ու պոչով»,-ֆեյսբուքյան  իր էջում գրել է օգտատեր Դավիթ Համբարձումյանը։

«Աժդանակ»  ՍՊ ընկերությունը տեղահանված արցախահայությանը աշխատանքով ապահովելու նպատակով հրավիրում է ՝

Շինարարության ոլորտում՝ վարպետների

Խառատ (տոկար)

Փականագործներ

Եռակցողներ

Ավտոէլեկտրիկ

Ավտոկռունկավար

Հաշվետար

Գործավար

Գնումների մասնագետ

Հարցերի համար խնդրվում է զանգահարել՝ +374 93 317 307:

Նշենք, որ պետության կողմից տրամադրվող կեցավայրերից, հոկտեմբերի 1-ի, ժամը  15:00-ի դրությամբ, Սյունիքում օգտվել է 4175 մարդ։

Մեկնաբանել