«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող հեռուստամարաթոն 2023-ը տեղի կունենա նոյեմբերի 23-ին: Այն կցուցադրվի նույն օրը՝ ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։
«Ձեր նվիրաբերությամբ միացե՛ք եւ աջակցե՛ք Հիմնադրամի մարդասիրական ծրագրերին՝ նպաստելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ խնդիրների լուծմանը։
Ձեր մասնակցությունը զգալի փոփոխություն կբերի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավման հարցում:
Ձեր նվիրաբերությունները կարող եք կատարել մեր առցանց հարթակում»,- ասված է հաղորդագրության մեջ: