ՊՆ ռազմական ոստիկանությանը պարզում է Սյունիքի սահմանին տեղի ունեցած իրադարձությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` Facebook-ի իր էջում գրառում անելով։
«Զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ»,–գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք` մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին ավելի քան 3,5 կմ մտել է Հայաստանի Հանրապետության տարածք։
Գիշերը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը ոտնձգություն որակեց ՀՀ սահմանների նկատմամբ:




